Google-ը ներկայացրել է Nexus 6P և Nexus 5X սմարթֆոնները

Google-ը ներկայացրել է Nexus 6P և Nexus 5X սմարթֆոնները

Ինչպես և սպասվում էր սեպտեմբերի 29-ին Google կորպորացիան ներկայացրեց Nexus սմարթֆոնների հերթական սերունդը: Հանրությանն են ներկայացվել Nexus 6P և Nexus 5X մոդելները:

Nexus 6P սմարթֆոնն արտադրվել է չինական Huawei ընկերության կողմից: Այս մոդելը Nexus-ների շարքում առաջին մետաղյա սմարթֆոնն է:

Սմարթֆոնն ունի 5.7՞ անկյունագծով AMOLED էկրան, որի կետային խտությունը 2560x1440px է: Nexus 6P-ն զինված է Qualcomm Snapdragon 810 պրոցեսորով և ունի 3GB օպերատիվ հիշողություն: Օգտատերերին առաջարվում է ներքին հիշողության երեք ծավալ՝ 32/64/128 GB: Մարտկոցի հիշողությունը  3 450 mAh է, չափսերը՝ 159,4x77,8x7,3 մմ, իսկ քաշը՝ 178 գրամ:

Սմարթֆոնի նորամուծություններից մեկը մատնահետքերի սկաներն է: Nexus 6P-ի հիմնական տեսախցիկը 12.3 Mp է. իսկ դիմայինը՝ 8Mp:

Սմարֆոնը ԱՄՆ-ում կվաճառվի հետևյալ գներով՝ 32GB հիշողությամբ՝ 499$, 64GB՝ 549$ և 128GB՝ 649$: Nexus 6P-ն արտադրվում է երեք գույնով՝ սև, սպիտակ և մոխրագույն:

Nexus 5X մոդելը, ինչպես և նախորդ Nexus 5-ը, արտադրվել է հարավկորեական LG-ի կողմից: Այն ավելի փոքր է քան Nexus 6P-ն:

Սմարթֆոնի էկրանի անկյունագիծը 5.2" է, իսկ կետային խտությունը 1920x1080px: Էկրանը ամրացված է նաև Gorilla Glass 3 ապակիով:

Հիմնական տեսախցիկը 12.3 Mp է, իսկ դիմայինը՝ 5MP: Այս մոդելի վրա ևս տեղադրվել է մատնահետքերի սկաներ: Nexus 5X-ը զինված է Qualcomm Snapdragon 808 պրոցեսորով, օպերատիվ հիշողությունը 2GB է, իսկ մարտկոցի հիշողությունը 2700 mAh է: Սմարթֆոնը կարտադրվի ներքին հիշողության երկու տարբերակով՝ 16GB և 32 GB:

16GB հիշողությամբ մոդելի գինը կլինի 379$ է, իսկ 32GB՝ 429$: Nexus 5X-ը կարտադրվի սպիտակ, սև և անանուխի գույներով:

Կարճ հասցե: geek.am/u/5121.html
Google Smartphones Video Google Nexus 5X Nexus 6P Photo Video

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS