Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ներկայացվել են iPhone 6S և iPhone 6S Plus սմարթֆոնները
10/09/2015 18:32

Ներկայացվել են iPhone 6S և iPhone 6S Plus սմարթֆոնները

Սեպտեմբերի 9-ին Apple կորպորացիան ներկայացրել է iPhone սմարթֆոնների հերթական սերունդը: Նշենք, որ նոր սմարթֆոնների արտաքինը գրեթե չի տարբերվում անցյալ տարի թողարկված iPhone 6 և 6 Plus սմարթֆոններից: Ինչպես և սպավում էր, հիմնական փոփոխությունները վերաբերում են սմարթֆոնների տեխնիկական և ծրագրային կարողություններին:

Նոր մոդելներում Apple-ը ներդրել է 3D Touch համակարգը, որը շատ նման է Apple Watch-երում ներդրված Force Touch համակարգին: Համակարգը հնարավորություն է տալիս տարբերակել էկրանի սեղմումներն ըստ ուժգնության և դրանից կախված գործարկել տարբեր ֆունկցիաներ:

Սմարթֆոնների նախնական պատվերը կմեկնարկի սեպտեմբերի 12-ից, իսկ առաքումները՝ սեպտեմբերի 25-ից:

iPhone 6S մոդելը զինված է A9 պրոցեսորով, որը 70%-ով ավելի արագ է քան A8 պրոցեսորը, որով զինված էր iPhone 6 մոդելը: Սմարթֆոնի վրա տեղադրվել է 12MPx կետայինությամբ հիմնական տեսախցիկ, որը թույլ է տալիս նկարահանել 4K որակի տեսանյութեր. իսկ դիմային տեսախցիկի կետայինությունը 5MPx է:

iPhone 6S-ում իրականացված նորամուծություններից մեկն էլ անվանվել է Live Photos: Նորամուծության շնորհիվ հնարավոր է նկարել շարժական նկարներ, համացանցում այս նկարներն արդեն իսկ անվանվում են Հարի Փոթերի նկարներ՝ հավանաբար դրանք նմանացվում է հայտնի ֆիլմում ներկայացված շարժական կտավներին կամ օրաթերթերի նկարներին: Apple-ը հայտարարել է, որ Facebook-ը մոտ ապագայում հնարավորություն կտա ցուցադրել և տարածել նոր շարժական նկարները:

Սմարթֆոնների հիշողության ներքին ծավալը չի փոխվել՝ առկա են 16. 32 և 128 ԳԲ հիշողությամբ սարքեր: Ասենք, որ ավելացվել է iPhone-ի ևս մեկ գունային տարբերակ՝ Rose Gold / Ոսկյա Վարդագույն, պահպանվել են նաև նախկին գունային տարբերակները՝ Տիեզերական Մոխրագույն, Արծաթե և Ոսկյա:

Սմարթֆոնները կարշխատեն iOS 9 օպերացիան համակարգով, որը ներբեռնման համար հասանելի կլինի սեպտեմբերի 16-ից:

Խոսելով iPhone 6S Plus մոդելի մասին, պետք է նշենք, որ iPhone 6S մոդելի համեմատ հիմնական տարբերությունները երեքն են՝ առաջին հերթին դա էրկանի չափն է, այնուհետ մարտկոցի հզորությունը և վերջապես iPhone 6S Plus-ի տեսախցիկի կայունացման համակարգն ավելի հզոր է: Մնացած բոլոր ցուցանիշներով սմարթֆոնները չեն տարբերվում: