Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Անվճար միջքաղաքային զանգերը հասանելի են դարձել Beeline ֆիքսված կապի այլընտրանքային սակագնային փաթեթների բաժանորդների համար
12/08/2015 11:23

Անվճար միջքաղաքային զանգերը հասանելի են դարձել Beeline ֆիքսված կապի այլընտրանքային սակագնային փաթեթների բաժանորդների համար

Beeline-ը տեղեկացնում է, որ Beeline ֆիքսված ցանցում անվճար միջքաղաքային զանգերը հասանելի են դարձել Beeline ֆիքսված կապի այլընտրանքային սակագնային փաթեթների` ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար: Միջքաղաքային րոպեները ներառված են անվճար խոսելաժամանակի սահմանաչափի մեջ: Ֆիզիկական անձանց համար 260 րոպե և իրավաբանական անձանց համար 360 րոպե անվճար ամսական սահմանաչափն օգտագործելուց հետո միջքաղաքային զանգերը կտարիֆիկացվեն 5 դրամ/րոպե սակագնով:

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ֆիքսված կապի ծառայություններն ու առաջարկել շահավետ և հարմար սակագնայն փաթեթներ: Հուլիսի սկզբին միջքաղաքային զանգերն անվճար դարձան ֆիքսված կապի բազային սակագնային փաթեթների բաժանորդների համար: Այժմ Beeline ցանցում անվճար միջքաղաքային զանգերն ամբողջ Հայաստանի տարածքում հասանելի են նաև ֆիքսված կապի այլընտրանքային սակագնային փաթեթների մեր բաժանորդների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ անվճար րոպեներն օգտագործելուց հետո Beeline ցանցի ներսում բոլոր տեղական ելքային և միջքաղաքային զանգերի արժեքը 5 դրամ/րոպե է: Դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված կապի այլ օպերատորների ցանցեր կատարվող զանգերը ևս արժեն 5 դրամ/րոպե:

Ֆիքսված կապի սակագնային փաթեթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am պաշտոնական կայքում։