Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. օրական անսահմանափակ ինտերնետի նոր ծառայություններ
29/07/2015 10:44

Beeline. օրական անսահմանափակ ինտերնետի նոր ծառայություններ

Beeline-ը հայտարարում է օրական անսահմանափակ ինտերնետի Mega 150, Mega 300 և Mega 500 նոր ծառայությունների գործարկման մասին: Այժմ Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են օգտվել բջջային ինտերնետից առանց մեգաբայթային տարիֆիկացման օրավարձի դիմաց:

Mega 150 ծառայությունը Beeline բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել 150 մեգաբայթ ծավալով գերարագ ինտերնետից 90 դրամ օրավարձի դիմաց: Mega 300 ծառայությունը ներառում է 300 մեգաբայթ ծավալով գերարագ ինտերնետ` 150 դրամ օրավարձի դիմաց: Իսկ Mega 500 ծառայությունը 200 դրամ օրավարձի դիմաց հնարավորություն է տալիս օգտվել 500 մեգաբայթ ծավալով գերարագ ինտերնետից: Գերարագ ինտերնետի փաթեթը սպառելուց հետո բոլոր երեք ծառայությունների համար գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչև 64 Կբիտ/վրկ:  

«Բջջային ինտերնետի պահանջարկն օրեցօր աճում է մեր բաժանորդների շրջանում: Հետևելով այս միտմանը` Beeline-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բջջային ինտերնետի ծառայությունների կատարելագործմանը` հանդես գալով ավելի պարզ և հարմար առաջարկներով: Օրական անսահմանափակ ինտերնետի երեք նոր ծառայությունները մեր բաժանորդներին հնարավորություն են ընձեռում օրավարձի դիմաց օգտվել գերարագ բջջային ինտերնետից մատչելի սակագներով» – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Ծառայություննները կարելի է ակտիվացնել նշված տարբերակներից  մեկով

Ծառայությունների միացված լինելը կարելի ստուգել *110*09# USSD-հրահանգի միջոցով:

Ծառայություննները կարելի է ապաակտիվացնել նշված տարբերակներից  մեկով

Նշենք, որ Mega 150, Mega 300 և Mega 500 ծառայությունները հասանելի են Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Infinity 512» և «Infinity 1024» սակագնային փաթեթների բաժանորդների: Ծառայությունները հնարավոր չէ միաժամանակ ակտիվացնել Light, Pro, MegaPro, «Ակտիվ», «Ակտիվ 7» և «Non-Stop» ծառայությունների հետ միասին: 

Ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով www.beeline.am պաշտոնական կայք:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: