Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline-ը պարգևատրեց «Կապի մեջ» մրցույթի հաղթողին
08/07/2015 11:49

Beeline-ը պարգևատրեց «Կապի մեջ» մրցույթի հաղթողին

Beeline-ը պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Կապի մեջ»  մրցույթի հաղթողին:

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին մրցույթի առավել ակտիվ մասնակիցները: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է Facebook սոցիալական ցանցի 692 օգտատեր։
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Կապի մեջ» մրցույթի հաղթող երևանաբնակ Նարինե Ռոստոմյանին հանձնեց  գլխավոր մրցանակը`  բացառիկ սմարթ-պայուսակը։

«Ի սրտե շնորհավորում եմ մրցույթի հաղթողին և մաղթում հետաքրքիր ու անմոռանալի ճամփորդություններ այս բացառիկ պայուսակի հետ միասին: Մրցույթը նվիրված էր մեր ռոումինգային առաջարկին, որը մասնավորապես գործում է Ռուսաստանում, Իտալիայում և Վրաստանում։ Հիմք ընդունելով վիճակագրական տվյալները, Վրաստանում իրենց ամառային հանգիստը  նախընտրում են անցկացնել հայաստանցիների գերակշռող մեծամասնությունը: Մենք առաջարկում ենք միանալ «Կապի մեջ+» ծառայությանը և խոսել Ձեր ընկերների ու հարազատների հետ աննախադեպ 24.99 դրամ սակագնով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության շրջանակում Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ:

«Կապի մեջ+» ծառայությունը գործում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Իտալիա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան երկրների տարածքում` Beeline, Kyivstar, Wind Italy օպերատորների ցանցերում ռոումինգ ծառայությունից օգտվող Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։ Ծառայությունը գործելու է մինչև 2015 թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության ակտիվացման գումարը կազմում է 290 դրամ։
«Կապի մեջ+» ծառայության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: