Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վիվասել-ՄՏՍ. երեկ տեղի ունեցած կապի մասնակի խափանման մասին
30/06/2015 14:43

Վիվասել-ՄՏՍ. երեկ տեղի ունեցած կապի մասնակի խափանման մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ երեկ ժամը 21:36-ին բջջային ցանցի ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը բջջային ծառայություններից օգտվելիս ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել Երևանի, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի բաժանորդների մի մասի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խումբը ժամը 22:45-ին հայտնաբերել է խափանման պատճառը և վերականգնել համակարգի գործունեությունը:

Այդ ժամանակահատվածում ընկերության զանգերի կենտրոնը սովորականից մեծ թվով զանգեր է գրանցել:

Ներկայում բոլոր ծառայությունները վերականգնված են և հասանելի են պատշաճ որակով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար: