Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Swarm 2.0–ը ներդրել է անձնական հաղորդագրություններ
17/03/2015 23:52

Swarm 2.0–ը ներդրել է անձնական հաղորդագրություններ

Checkin-ների և մոտակայքում ընկերներին փնտրելու համար Swarm 2.0-ում հայտնվել է հաղորդագրությունների փոխանակման գործառույթ, ինչպես նաև հնարավորություն, որի շնորհիվ կարելի է ստեղծել օգտատերի համար նախատեսված խումբ: Խմբերը և հաղորդագրությունները կարող են հասանելի լինել անմիջականորեն հավելվածի օգտատերերին, ներառյալ այն մարդկանց, որոնց հնարավոր է ավելացնել խմբում: Հավելվածը ցույց է տալիս այն ընկերներին, որոնք գտնվում են մոտակայքում: Այն հնարավորություն է տալիս նաև այդ ընկերներին արագ ավելացնել անձնական chat-երում, անգամ եթե նրանք չունեն այդ հավելվածը: 

Դրա հետ մեկտեղ, ընկերների Checkin-երը դիտելիս, կարելի է տեսնել ավելի մանրամասն տեղեկություններ այդ ընկերների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև, թե որ ընկերն է արդեն  եղել այնտեղ: 

Թարմացումն արված է այն բանի համար, որ Swarm-ը Checkin հավելվածից վերափոխվի այն հավելվածի, որը կօգնի կազմակերպել հանդիպումներ: Այս ոլորտում չկան ուժեղ խաղացողներ, այդ պատճառով թարմացումն օգտակար կլինի քաղաքում ապրող բնակիչների և հանրակացարաններում ապրող ուսանողների համար, որոնք կարող են օգտագործել հավելվածն ինչպես տեղական սոցիալական ցանց:

Foursquare-ը պաշտոնական ներկայացրել է այս հավելվածը 2014 թվականի մայիս ամսին:  Տարվա ընթացքում օգտատերերի հետարքրությունն այս աշխարահատեղային ծառայությունների նկատամամբ նվազել էր, որը  կասկածի տեղիք է տվել ոլորտի մասնագետներին, թե, արդյո՞ք, նրանք կկարողանան շարունակել իրենց գործունեությունը: