Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
iPhone 6s և iPhone 6s plus սմարթֆոնները կարտադրվեն նաև վարդագույն տարբերակով
11/03/2015 19:23

iPhone 6s և iPhone 6s plus սմարթֆոնները կարտադրվեն նաև վարդագույն տարբերակով

Ամերիկյան Wall Street Journal հայտնի պարբերականը գրում է, որ Apple կորպորացիան որոշել է հերթական փորձարկումն իրականացնել, և այս տարվա աշնանը թողարկվելիք iPhone 6s և iPhone 6s plus սմարթֆոնները արտադրել նաև վարդագույն տարբերակով: Այս քայլով Apple-ը ձգտում է կանանց շրջանում մեծացնել iPhone-ների պահանջարկը:

Նշենք, որ iPhone 6s և iPhone 6s plus մոդելներում տեղ գտած տեխնիկական նորամուծությունների մասին դեռևս ստույգ տեղեկատվություն չկա: Ենթադրվում է, որ Apple-ը չի փոխի սմարթֆոնների չափերը և դրանք կարտադրվեն 4.7″ և 5.5″ անկյունագծով դիսփլեյներով: Ենթադրվում է նաև, որ Apple-ը վերջապես կներմուծի Force Touch տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս տարբերելու էկրանին դիպչելու ուժգնությունը: