Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ը մուտք է գործում բջջային կապի շուկա
03/03/2015 12:19

Google-ը մուտք է գործում բջջային կապի շուկա

Google կորպորացիան մուտք է գործում ԱՄՆ բջջային կապի շուկա: Կորպարացիան չի պատրաստվում իր սեփական ցանցը կառուցել, այլ օգտագործելու է Sprint և T-Mobile ընկերությունների ենթակառուցվածքները, չի բացառվում համագործակցությունը նաև այլ օպերատորների հետ: Այս մասին հայտարարել է Google-ի փոխնախագահ Սանդար Փիչայը, ով ելույթ է ունեցել  MWC 2015 կոնգրեսի շրջանակներում:

Google-ը պլանավորում է վաճառել իր սեփական SIM քարտերը՝ բջջային կապի տարբեր փաթեթներով: Բջջային ծառայություններն արդեն իսկ ստուգումների և թեստավորման փուլում են, սպասվում է, որ դրանք կմեկնարկեն 2015թ.-ի վերջին: Փորձագետների գնահատմամբ Google-ի մուտքը բջջային կապի շուկա կնպաստի շարժական ինտերնետի գների անկմանն ու արագությունների բարձրացմանը: Ենթադրվում է, որ Google-ն իր ծառայություններից (Gmail, Search, Youtube և այլն) արագ կապով օգտվելու հնարավորություն ևս կտա: