Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Samsung-ը ներկայացրել է Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնները
02/03/2015 17:34

Samsung-ը ներկայացրել է Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնները

Հարավկորեական Samsung կորպորացիան MWC 2015 կոնգրեսի շրջանակներում ներկայացրել է երկար սպասված Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնները:

Սմարթֆոնները բավական գեղեցիկ դիզայն ունեն: Արտաքին լուծումներն հիմնականում իրականացված են մետաղով և ապակիով: Մոդելների հետին հատվածներն ամբողջությամբ պատված են Gorilla Glass 4 պաշտպանիչ ապակիով, իսկ շրջանակներն իրականացված են մետաղով:

Galaxy S6 մոդելն ունի 5.1″ անկյունագծով 2560х1440 px կետային խտությամբ Super AMOLED էկրան, որն ավելի լավ է արտացոլում գույները և օժտված է էներգիայի խնայողության ռեժիմում աշխատելու կարողությամբ: Սմարթֆոնը բավական բարակ է՝ 6.8 մմ:

Galaxy S6-ն աշխատում է Exynos 7420 (4xCortex-A53, 4xCortex A57, GPU Mali T-760) ութ միջուկ ունեցող պրոցեսորով, որն այս պահի դրությամբ աշխարհի ամենահզոր մոբայլ պրոցոսորներից է: Սարքավորման օպերատիվ հիշողությունը 3Gb է, օգտագործվել են LPDRR4 հիշողության մոդուլներ, որոնց տվյալների թողարկման արագությունը 3.2 ԳԲ/վ է: Սմարթֆոնը թողարկվելու 32/64/128 GB ներքին հիշողության տարբերականերով:

Galaxy S6-ի մարտկոցի հզորությունը 2 550 mAh է: Սմարթֆոնում տեղադրված է անլար սնուցման մոդուլ: Բավական բարձր է նաև սնուցման արագությունը՝ 10 րոպե սնուցումը բավական է, որ սմարթֆոնն աշխատի 4 ժամ:

Galaxy S6-ի հիմնական տեսախցիկը 16 MPx է, իսկ դիմայինը՝ 5Mpx: Ծրագրային նորամուծությունների շնորհիվ բավական աճել են տեսախցիկների որակական ցուցանիշները:

Galaxy S6-ն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով: Ավելացնենք, որ սմարթֆոնում ներդրվել է նաև Samsung Pay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով հարմար և արագ կերպով վճարումներ իրականացնել: Վճարումների համակարգն աշխատում է LoopPay մոդուլով, որը հատուկ անտենայի միջոցով քարտի մասին տեղեկատվությունը հաղորդում է վաճառողի մոտ գտնվող սարքին:

Ինչ կայանում է Galaxy S6 Edge-ին, ապա այս սմարթֆոնը Samsung-ի կողմից արտադրվող կորացված էկրանով սմարթֆոնների հերթական տարբերակն է: Տեխնիկական որակներով այն լիովին կրկնօրինակում է Galaxy S6-ին: