374
21
2808
Beeline-ը գործարկում է «Արցախ» ռոումինգ ծառայությունը

Beeline-ը գործարկում է «Արցախ» ռոումինգ ծառայությունը

Beeline-ը հայտարարում է «Արցախ» ռոումինգ ծառայության գործարկման մասին կախավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար, ովքեր գտնվում են ռոումինգում ԼՂՀ տարածքում: Ծառայության շրջանակում բոլոր մուտքային զանգերը և դեպի Հայաստան ու ԼՂՀ համարներ կատարվող բոլոր ելքային զանգերը կարժենան 45 դր/րոպե:  

«Beeline-ը շարունակում է ներդնել նոր ծառայություններ, որոնք մեր բաժանորդներին կապահովեն որակյալ կապով և մատչելի սակագներով ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև դրա սահմաններից դուրս: «Արցախ» ռոումինգ նոր առաջարկը Beeline-ի հերթական քայլն է, որը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել պարզ և հարմար ծառայություններից` գտնվելով ԼՂՀ տարածքում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Արցախ» ծառայությունը կարելի է ակտվացնել` հավաքելով *355# USSD-հրահանգը, իսկ ապաակտիվացնել` *350#: Նախքան ծառայությունը միացնելը կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները պետք է ակտիվացնեն ռոումինգը` ուղարկելով #351*0000# հրահանգը: Ծառայության միացման արժեքը 200 դրամ է, ներառյալ ԱԱՀ:  

Beeline կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները, ովքեր գտնվում են ռոումինգում ԼՂՀ տարածքում, կարող են նաև կատարել անվճար զանգեր +37480000612 տեղեկատու համարին մինչև մայիսի 31-ը:  

Նշենք, որ Beeline ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 404 օպերատորի ցանցերում: Ծառայությունից հնարավոր չէ օգտվել այլ ռոումինգ ծառայությունների հետ միաժամանակ: Նոր ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք:

Կարճ հասցե: geek.am/u/4882.html
Beeline Beeline Հեռահաղորդակցություն Արցախ ռոումինգ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2678 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Հայաստանում արտադրված «Խելացի Տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվեց Եվրոպա ու Ռուսաստան

«Խելացի Տուն» համակարգի արտադրության վրա մասնագիտացված հայկական Heltun ընկերությունը Հայաստանում արտադրած իր առաջին արտադրանքն է արտահանել Եվրոպական Միության երկրներ և Ռուսաստանի Դաշնություն։ Համակարգի 1000 սարք վաճառվել ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS