Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վաճառքի է ներկայացվելու Ubuntu օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնը
09/02/2015 14:56

Վաճառքի է ներկայացվելու Ubuntu օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնը

Հաջորդ շաբաթ մեկնարկում է BQ Aquaries E4.5` Ubuntu օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնի վաճառքը: 

Սմարթֆոնի թողարկման մասին վաղուց էր հայտնի, սակայն վերլուծաբաններից շաատերը ենթադրում էին, որ սարքի մշակմամբ զբաղվելու է ոչ թե իսպանական BQ ընկերությունը, այլ շատ ավելի ճանաչված Meizu-ն:

Ինչպես հաղորդվում է Ubuntu-ի պաշտոնական կայքում, սմարթֆոնն օրեր անց 170 եվրո մոտավոր գնով վաճառքի կներկայացվի եվրոպական շուկայում: Նշվում են նաև սարքի տեխնիկական ու ֆիզիկական հատկությունները:

Առաջին Ubuntu-սմարթֆոնն ունենալու է 960×540 պիքսել թույլատրությամբ 4,5 դյույմանի դիսփլեյ, 1 Գբ օպերատիվ և 8 Գբ ներքին հիշողություն, աշխատելու է 1,3 ԳՀց հաճախականությամբ MediaTek քառամիջուկ պրոցեսորով: Հայտնի են նաև սարքի երկու տեսախցիկների թույլատրությունը՝ 8 Մպ հիմնական և 5 Մպ դիմային: BQ Aquaries E4.5-ը հագեցած է 2 SIM և microSD քարտերի համար նախատեսված բնիկներով: Որպես ծրագրային միջուկ օգտագործվել է Ubuntu Touch օպերացիոն համակարգը: