Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գործարկվելու է Tinder-ի վճարովի տարբերակը
05/02/2015 11:12

Գործարկվելու է Tinder-ի վճարովի տարբերակը

Ծանոթությունների համար նախատեսված Tinder հավելվածը գործարկելու է ծառայության վճարովի տարբերակը, որը կոչվելու է Tinder Plus: Այս մասին հաղորդում է TechCrunch-ը՝ հավելելով, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն արդեն հասանելի կլինի ԱՄՆ-ում: 

Հավելվածից օգտվելու հնարավորություն կունենան թե՛ Android, և թե՛ iOS օգտատերերը: Ինչպես հաղորդվում է, ծառայության նոր տարբերակում ավելանալու է «Undo» գործառույթը, որի միջոցով օգտատերը հնարավորություն կունենա ջնջել պատահամամբ դրված «Like»-երը: Բացի այդ, Tinder Plus-ը համալրվելու է ևս մեկ՝ «Passport» գործառույթով, որն օգտատերերին թույլ կտա որոնել այլ երկրներում բնակվող իրենց հետաքրքրող անձանց: 

Հայտնի է, որ Tinder-ի վճարովի տարբերակն ԱՄՆ-ում գործարկվելու է մարտի կեսին: Տվյալ պահին այն փորձարկվում է Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, որտեղ հավելվածից օգտվելու հնարավորություն են ստացել օգտատերերի 40%-ը: