Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Այս հավելվածը թույլ կտա Apple Watch-ի միջոցով կառավարել Tesla Model S ավտոմեքենան
04/02/2015 14:05

Այս հավելվածը թույլ կտա Apple Watch-ի միջոցով կառավարել Tesla Model S ավտոմեքենան

Eleks Labs ընկերությունը ներկայացրել է հավելված, որը նախատեսված է Apple Watch ժամացույցի միջոցով Tesla ավտոմեքենաները կառավարելու համար: Այս մասին հաղորդում է Business Insider-ը: 

Ներկա պահին հավելվածը համատեղելի է միայն Model S ավտոմեքենայի հետ: Դրա օգնությամբ Tesla-յի սեփականատերերը հնարավորություն կունենան ստուգելու մարտկոցի լիցքավորման մակարդակը, սրահի ջերմաստիճանն ու մեքենայի վազքը: Բացի այդ, հավելվածը թույլ կտա որոշակի հեռավորությունից բացել և փակել ավտոմեքենայի դռները, միացնել և անջատել լուսարձակները, ինչպես նաև քարտեզի վրա տեսնել, թե որտեղ է կայանված մեքենան: 

Հավելվածի թողարկման հստակ ամսաթիվն առայժմ հայտնի չէ, իսկ ինչ վերաբերում է Apple-ի «խելացի» ժամացույցին, ապա այն վաճառքի է ներկայացվելու այս տարվա ապրիլին: