Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
iPhone 6-ի այս կլոնը հաճելիորեն կզարմացնի Ձեզ
30/01/2015 12:59

iPhone 6-ի այս կլոնը հաճելիորեն կզարմացնի Ձեզ

Վերլուծաբանների հաշվարկներով՝ Չինաստանը Apple ընկերության խոշորագույն շուկաներից մեկն է, այդ իսկ պատճառով զարմանալի է այն հանգամանքը, որ այս երկրում iPhone 6-ի նմանակների քանակն անհաշվելի է: Եվ նմանատիպ հերթական սարք է դարձել Dakele 3-ը, որը, այնուամենայնիվ, տարբերվում է իր համեմատաբար ավելի լավ տեխնիկական հատկություններով: 

Սմարթֆոնն ունի 1920×1080 պիքսել թույլատրությամբ 5 դյույմանոց էկրան, 1,7 ԳՀց հաճախականությամբ MT6752 ութ միջուկանի պրոցեսոր, Mali-T760 գրաֆիկական չիպ, հագեցած է 3 Գբ օպերատիվ և 16 Գբ մշտական հիշողությամբ, 8 Մպ դիմային (Sony IMX219) և 13 Մպ հիմնական (Sony IMX214) տեսախցիկներով: Սարքն ունի Wi-Fi, Bluetooth մոդուլներ, ինչպես նաև TDD-LTE, TD-SCDMA/GSM կապերի հնարավորություն: 

Dakele 3-ի արժեքը կազմում է 240 ԱՄՆ դոլար: