Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել է Ara մոդուլային սմարթֆոնի ևս մեկ կոնցեպտ
19/01/2015 14:55

Ներկայացվել է Ara մոդուլային սմարթֆոնի ևս մեկ կոնցեպտ

Ներկայացվել է Google ընկերության կողմից մշակվող Ara մոդուլային սմարթֆոնի ևս մեկ կոնցեպտ, որի հեղինակն այս անգամ ռուսական Lapka ընկերությունն է: 

Նոր կոնցեպտում ընկերությունն օգտագործել է արդեն իսկ գոյություն ունեցող, նախկինում մշակված Lapka մոդուլներ: Ara սմարթֆոնում նախագծի հեղինակներն առաջարկել են տեղադրել բավական յուրօրինակ մոդուլներ, որոնք կարողանում են, օրինակ, որոշել օդի մաքրությունը, հաշվել օդում պարունակվող ածխաթթու գազի քանակն ու արտահայտել այն տոկոսային հարաբերությամբ, ինչպես նաև չափել օգտատիրոջ արյան մեջ պարունակվող շաքարի քանակը: 

Կոնցեպտի դիզայնին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել ներկայացված ֆոտոշարքը: