Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Shadowmatic հայկական հավելվածը App Store-ի «լավագույն նոր խաղ» է ճանաչվել
16/01/2015 23:23

Shadowmatic հայկական հավելվածը App Store-ի «լավագույն նոր խաղ» է ճանաչվել

Հունվարի 15-ից Apple-ի App Store հավելվածների հարթակում ներկայացված է Triada Studio ընկերության կողմից թողարկված Shadowmatic խաղը:

Խաղը չափազանց հետաքրքիր է: Խաղի ընթացքում պետք է օդում կախված մարմինները տեղակայել այնպես, որ տվյալ մարմինների պատին նետված շողքերը դառնան ինչ-որ պատկերներ: Այն հետաքրքիր կլինի և մեծահասակների, և երեխաների համար, ինչպես նաև կօգնի երեխաների մոտ զարգացնել երևակայությունը:

Հիշեցնենք, որ Sahdowmatic-ի ստեղծման մասին հայտնի էր դարձել 2014թ.-ի ամռանը՝ BarCamp-ի շրջանակներում կայացած ներկայացման ընթացքում:

Խաղն ունի 9 բաժին և 70 պատկեր, արժեքը՝ 2.99$: Shadowmatic-ում շատ միավորներ հավաքելու համար անհրաժեշտ է հնարավորինս քիչ ժամանակում ստանալ պահանջվող պատկերը: Խաղի ընթացքում խաղացողներին նաև սպասում են անակնկալներ:

Հպարտության տեղիք է տալիս այն փաստը, որ Apple-ի կողմից Shadowmatic-ը ճանաչվել է «լավագույն նոր խաղ» և այժմ ներկայացված է App Store-ի առաջին էջում: Խաղի տեսահոլովակը Apple-ը հրապակել է App Store-ի ֆէյսբուքյան էջում:

Կարճ ժամանակում խաղը հայտնվել է App Store-ի ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքում: Այս պահի դրությամբ Հայաստանում այն առաջինն է iPhone-ների համար վճարովի հավելվածների ցուցակում, ԱՄՆ-ում՝ 19-րդը: Կարծում ենք՝ առաջիկա օրերին հայկական հավելվածի դիրքերը միայն կամրապնդվեն:

Խաղը նեբեռնելու համար սեղմեք այստեղ: