Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Instapan. Հավելված պանորամային լուսանկարների սիրահարների համար
13/01/2015 12:51

Instapan. Հավելված պանորամային լուսանկարների սիրահարների համար

Պանորամային լուսանկարներն առանձնանում են իրենց տարողունակությամբ և հագեցվածությամբ, սակայն դրանց ներբեռնումն Instagram շատ հաճախ բարդություններ է առաջացնում: Նման դեպքերում օգտատերերը ստիպված են լինում այլ հավելվածների օգնությամբ ներբեռնել լուսանկարների փոքրացված տարբերակները կամ օգտագործել լուսանկարի մի մասը: Ակնհայտ է, որ երկու դեպքում էլ սկզբնական լուսանկարն ի վերջո կորցնում է իր յուրահատկությունն ու գեղեցկությունը: Նման իրավիճակից խուսափելու համար առաջարկում ենք օգտվել Instapan հավելվածից, որը կարելի է ներբեռնել App Store առցանց խանութից: 

Հավելվածը հնարավորություն է տալիս ընդամենը մի քանի հպման միջոցով պանորամային լուսանկարը վերածել տեսանյութի, ինչից հետո այն հնարավոր կլինի առանց որևէ բարդության հրապարակել Instagram-ում: Անհրաժեշտության դեպքում կարելի է փոխել պատկերի եզրային սահմանները, ինչպես նաև ընտրել շարժանկարի նվագարկման ուղղությունն ու արագությունը: