Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը ներկայացրել է իր պատմության մեջ ամենաբարակ` Galaxy A7 սմարթֆոնը
12/01/2015 14:29

Samsung-ը ներկայացրել է իր պատմության մեջ ամենաբարակ` Galaxy A7 սմարթֆոնը

Վերջերս կայացած շնորհանդեսի շրջանակներում Samsung ընկերությունը Galaxy A3 և Galaxy A5 սմարթֆոնների հետ մեկտեղ ներկայացրեց նաև Galaxy A7 մոդելը, որն իր 6,3 մմ հաստությամբ Samsung սմարթֆոնների շարքում ամենաբարակն է ճանաչվել: 

Gallaxy A7-ը «զինված» է ալյումինե կորպուսով, ունի FullHD (1920х1080 պիքսել) թույլատրությամբ 5,5 դյույմանոց դիսփլեյ, 13 Մպ հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ, աշխատում է 1,5 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 615 պրոցեսորով: Սարքը հագեցած է 2 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողությամբ: Որպես ծրագրային հարթակ ընկերությունն օգտագործել է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը: 

Որոշ աղբյուրների համոզմամբ`Samsung Galaxy A7-ը վաճառքում կհայտնվի այս տարվա փետրվարին, իսկ մոտավոր արժեքը կկազմի 400 ԱՄՆ դոլար: