Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Թողարկվել է Samsung Galaxy Alpha-յի կաշվե պատյանով տարբերակը
25/12/2014 11:50

Թողարկվել է Samsung Galaxy Alpha-յի կաշվե պատյանով տարբերակը

Samsung ընկերությունը Galaxy Alpha սմարթֆոնի մեկ այլ դիզայնով տարբերակ է ներկայացրել: Նորացված սարքի պատյանը պատրաստված է կաշվից և հասանելի է միայն սահմանափակ քանակությամբ: Galaxy Alpha Limited-ը մշակվել է Samsung, Free Lance և JB Rautreau ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ: Թողարկվելու է միայն 100 այսպիսի սմարթֆոն, իսկ արժեքը կազմելու է 649 եվրո:

Տեխնիկական հատկությունների տեսանկյունից Samsung Galaxy Alpha-ն որևէ փոփոխության չի ենթարկվել: Այն ունի 1280х720 պիքսել թույլատրությամբ 4,7 դյույմանոց Super AMOLED սենսորային դիսփլեյ, 2 Գբ օպերատիվ և 32 Գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև 12 Մպ հիմնականև 2 Մպ դիմային տեսախցիկներ: Սմարթֆոնն աշխատում է Android 4.4.4 Kitkat օպերացիոն համակարգով: