Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Ռոումինգում` 0». Beeline բաժանորդները կարող են ստանալ անվճար մուտքային զանգեր աշխարհի ցանկացած երկրում
24/12/2014 15:38

«Ռոումինգում` 0». Beeline բաժանորդները կարող են ստանալ անվճար մուտքային զանգեր աշխարհի ցանկացած երկրում

Beeline-ը հայտարարում է «Ռոումինգում`0» ծառայության գործարկման մասին, որը հնարավորություն է ընձեռում բաժանորդին ռոումինգում գտնվելիս բոլոր մուտքային զանգերի 2-ից 10-րդ րոպեները խոսել անվճար։ Ծառայությունը գործում է աշխարհի ցանկացած երկրում և հասանելի է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդներին։ Մուտքային զանգի առաջին րոպեի արժեքը 200 դրամ է։ Յուրաքանչյուր րոպեի արժեքը, 11–երորդ րոպեից սկսած, նույնպես կազմում է 200 դրամ։  

«Ռոումինգում՝ 0» ծառայությունը ոչ միայն պարզ է և համար, այլ լավագույններից ու ամենամատչելի առաջարկներից մեկն է շուկայում։ Վստահ եմ, որ նոր ծառայությունը Եվրոպայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում և աշխարհի ցանկացած երկրում գտնվող մեր բաժանորդների ձմեռային արձակուրդներն ավելի ջերմ և ուրախ կդարձնի` ընձեռելով նրանց մտերիմների հետ ավելի շատ շփվելու հնարավորություն մատչելի սակագնի շնորհիվ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

«Ռոումինգում՝ 0» ծառայությունը գործում է մինչև 2015 թ. փետրվարի 15-ը ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *200# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *201#: Ծառայությունից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով #351*0000# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: 

Ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 401 օպերատորի ցանցերում: Նշենք, ծառայությունից հնարավոր չէ օգտվել այլ ռոումինգ ծառայությունների հետ միաժամանակ: «Ռոումինգում՝ 0» ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք։