Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
LG-ն Firefox օպերացիոն հաակարգով թափանցիկ սմարթֆոն է թողարկել
24/12/2014 14:11

LG-ն Firefox օպերացիոն հաակարգով թափանցիկ սմարթֆոն է թողարկել

Ճապոնիայում բավականին հետաքրքիր ու ինքնատիպ սարքում գործարկվել է Firefox OS ծրագրային հարթակը: Խոսքը LG Fx0 սմարթֆոնի մասին է, որի պատյանը գրեթե ամբողջությամբ թափանցիկ է: Սարքն իսկապես արտասովոր տեսք ունի: Թափանցիկ կափարիչի ետևում կարելի է տեսնել սմարթֆոնի մարտկոցը, հիշողության քարտի բնիկն ու մի քանի այլ մոդուլներ: 

LG Fx0-ն ունի 4,7 դյույմանոց IPS-դիսփլեյ, 1,2 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր, 1,5 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև LED-լուսարձակմամբ 8 Մպ հիմնական և 2,1 Մպ դիմային տեսախցիկներ: Սարքի չափսերը կազմում են 139х70х10,5 մմ, քաշը՝ 148 գրամ: 

Նոր սմարթֆոնն աշխատում է Firfox OS ծրագրային հարթակով: Ճապոնիայում LG Fx0-ի վաճառքը մեկնարկելու է այս տարվա դեկտեմբերի 25-ին, իսկ այլ երկների վերաբերյալ մանրամասներ առայժմ չկան: