Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Stickered հավելվածն առաջարկում է սթիքերների միջոցով կենդանություն հաղորդել նկարներին
22/12/2014 13:31

Stickered հավելվածն առաջարկում է սթիքերների միջոցով կենդանություն հաղորդել նկարներին

Facebook ընկերությունը ներկայացրել է Stickered հավելվածը, որը նախատեսված է լուսանկարները զվարճալի սթիքերներով ձևավորելու համար: Հիշեցնենք, որ այս հնարավորությունը նախկինում ևս հասանելի էր, սակայն այն Messenger հաղորդակցման հարթակի մի մասն էր կազմում, իսկ այժմ հասանելի է առանձին հավելվածի տեսքով: 

Հարկ է նշել, որ հավելվածն արմատական փոփոխությունների չի ենթարկվել, անգամ սթիքերների ընտրանին է անփոփոխ մնացել՝ բացառությամբ Ամանորյա տոներին նվիրված սթիքերներն ու սելֆիի համար նախատեսված շրջանակները: 

Սթիքերներով կարելի է ձևավորել ինչպես նոր ներբեռնվող, այնպես էլ հին լուսանկարները: Էկրանի վրա սթիքերների քանակը սահմանափակ չէ, և օպտիմալ դասավորություն ստանալու համար սթիքերները կաելի է տեղաշարժել, շրջել կամ էլ փոխել դրանց չափսերը: Կիսվել վերջնական արդյունքներով օգտատերերը հնարավորություն կունենան Messenger հավելվածի միջոցով: 

Stickered-ն անվճար է և հասանելի է Google Play հավելվածների առցանց խանութում: Մոտ ապագայում կթողարկվի նաև iOS տարբերակը: