Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Instagram-ը համալրվել է 5 նոր ֆիլտրով
17/12/2014 14:42

Instagram-ը համալրվել է 5 նոր ֆիլտրով

Instagram-ում ավելացել է լուսանկարների մշակման համար նախատեսված 5 նոր ֆիլտր: Այս մասին տեղեկացվել է ֆոտոծառայության պաշտոնական բլոգում

Սոցիալական ցանցի ներկայացուցիչները հիշեցրել են, որ հավելվածի ֆիլտրերը վերջին անգամ մոտ երկու տարի առաջ են թարմացվել, իսկ դա նշանակում է որ հասունացել է նորույթներ ներմուծելու պահը: Slumber, Crema, Ludwig, Aden և Perpetua կոչվող նոր ֆիլտրերը նախատեսված են բարձր որակ ունեցող լուսանկարների մշակման համար: 

Հավելվածի նորացված տարբերակը համալրվել է նաև նոր ֆունկցիաներով: Օգտատերերն այսուհետ կարող են slo-mo ֆորմատի տեսանյութեր հրապարակել, փոխել ֆիլտրերի դասավորությունը, ինչպես նաև առանց լրահոսը թարմացնելու անհրաժեշտության հետևել լուսանկարների մեկնաբանություններին: 

Տվյալ պահին Instagram-ն իր օգտատերերին ընդհանուր հաշվով 25 ֆիլտր է առաջարկում, իսկ ամենաշատ օգտագործվողների թվին են դասվում Amaro, X-Pro II, Valencia, Mayfair և Hudson ֆիլտրերը: