Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Foursquare ծառայությունն iPad-ի համար հավելված է թողարկել
17/12/2014 20:15

Foursquare ծառայությունն iPad-ի համար հավելված է թողարկել

Foursquare ծառայությունն iPad-ի համար նախատեսված բջջային հավելված է թողարկել: Ծրագրավորողների մեկնաբանության համաձայն՝ նոր հավելվածի թողարկումն առավելապես կապված է ձմեռային տոների հետ, քանի որ հենց այդ շրջանում են մարդիկ կազմակերպում իրենց հանգիստն ու ճանապարհորդության մեկնում: Թողարկված հավելվածն անկասկած օգտակար կլինի iPad-ներից օգտվող մարդկանց համար: Այն հնարավորություն կտա գտնել տվյալ տարածքի տեսարժան վայրերն ու ժամանցային կենտրոնները:  

Համապատասխան քաղաքն ընտրելիս ծառայությունն օգտատիրոջ ուշադրությանն է ներկայացնում բոլոր այն վայրերը, որոնք կարող են վերջինիս հետաքրքրել: Առաջարկվող վայրերը կարելի է պահպանել մեկ ընդհանուր ցանկում և դրա հիման վրա էլ մշակել ճանապարհորդության երթուղին:  

Հավելվածը համալրվել է նաև միանգամայն նոր բաժնով, որտեղ ներառված են ինչպես քաղաքի՝ տարիներ ընթացքում լայն ճանաչում ձեռք բերած տեսարժան վայրերը, այնպես էլ այն անկյունները, որոնք միայն վերջերս են գրավել այցելուների ուշադրությունը: 

Եթե ճանապարհորդելու մտադրություն ունեք, առաջարկում ենք ներբեռնել հավելվածը: Այն արդեն հասանելի է App Store հավելվածների առցանց խանութում: