Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung Galaxy S6-ը մետաղական կորպուս է ունենալու
16/12/2014 12:02

Samsung Galaxy S6-ը մետաղական կորպուս է ունենալու

Mirae Asset Securities (MAS) ընկերության վերլուծաբանները կիսվել են Samsung Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնների մասին թարմ տեղեկատվությամբ: Նրանց կարծիքով՝ սարքի երկու տարբերակներն էլ ներկայացվելու են CES 2015 ցուցահանդեսի շրջանակներում: Ավելի վաղ ենթադրվում էր, որ դրանց շնորհանդեսը տեղի է ունենալու մարտին՝ MWC 2015 ցուցահանդեսի ընթացքում: 

Նոր տվյալները հաստատում են նաև Galaxy S6-ի մետաղական կորպուսի մասին լուրերը: Բացի ալյումինե շրջանակից, խոսքը նաև սմարթֆոնի կափարիչի մի հատվածի մասին է: Թե ինչ տեխնոլոգիայով է այս ամենն իրականացվելու, առայժմ հայտնի չէ: 

Samsung ընկերությունը նախտեսում է մոտ 45 միլիոն Galaxy S6 և 10 միլիոն Galaxy S6 Edge վաճառել: Այս երկու մոդելները ոչ միայն դիսփլեյներով են միմյանցից տարբերվելու, այլև որոշ տեխնիկական հատկություններով, սակայն երկուսն էլ աշխատելու են Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով: