Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Նոր մանրամասներ Samsung Galaxy S6-ի մասին
12/12/2014 11:58

Նոր մանրամասներ Samsung Galaxy S6-ի մասին

Վերջին շրջանում լուրեր էին պտտվում այն մասին, որ Samsung-ի նոր՝ Galaxy S6 սմարթֆոնը հասանելի է լինելու երկու տարբերակներով, որոնցից մեկը ստանալու է հասարակ էկրան, իսկ մյուսը՝ երկկողմանի ճկվող դիսփլեյ, սակայն օրերս հայտնի է դարձել, որ ճկվող դիսփլեյի գաղափարն ամենայն հավանականությամբ կյանքի չի կոչվելու: Այդուհանդերձ, դա ամենևին էլ չի նշանակում, որ սմարթֆոնի միայն մի տարբերակ է թողարկվելու: 

Հիշեցնենք, որ Samsung Galaxy S6-ն ունենալու է Quad HD (1440 x 2560 պիքսել) թույլատրությամբ 5,5 դյույմանոց դիսփլեյ, 1,8 ԳՀց հաճախականությամբ 8 միջուկանի Exynos 7420 պրոցեսոր, 3 Գբ օպերատիվ և 32 Գբ ներքին հիշողություն, ինչպես նաև 16 Մպ տեսախցիկ: Սմարթֆոնն աշխատելու է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով: 

Samsung Galaxy S6-ի պաշտոնական շնորհանդեսը սպասվում է 2015 թվականի փետրվարին կայանալիք Mobile World Congress-ի շրջանակներում: