Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ֆիզիկական ստեղնաշարով պատյան՝ նախատեսված iPhone 6-ի համար
11/12/2014 13:05

Ֆիզիկական ստեղնաշարով պատյան՝ նախատեսված iPhone 6-ի համար

2013 թվականին Typo ընկերությունը թողարկել էր ֆիզիկական QWERTY-ստեղնաշարով պատյան՝ նախատեսված Apple սմարթֆոնների համար, սակայն իր չափսերով այն չի համապատասխանում iPhone 6-ին, այդ պատճառով ստեղծվեց TYPO 2 պատյանը, որը սմարթֆոնի 4,7 դյույմանոց դիսփլեյը վնասվածքներից պաշտպանելուց բացի, ինչպես և TYPO 1-ը, ֆիզիկական ստեղնաշար ունի:  

Չնայած պատյանը մեծացնում է սմարթֆոնի չափսերն ու ավելացնում է քաշը՝ այն շատ օգտակար կարող է լինել նրանց համար, ովքեր հաճախ են հաղորդագրություններ գրում: TYPO 2-ի արժեքը կազմելու է 100 ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերում է iPhone 6 Plus-ին, ապա այն նույնպես ունենալու է ստեղնաշարով պատյան, սակայն թողարկման ամսաթիվն առայժմ հայտի չէ: