Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ը գործարկելու է գրառումների միջոցով որոնման նոր ֆունկցիա
10/12/2014 11:50

Facebook-ը գործարկելու է գրառումների միջոցով որոնման նոր ֆունկցիա

Facebook-ը հայտնել է, որ աշխատում է մի նոր ֆունկցիայի վրա, որն օգտատերերին հնարավորություն կտա սեփական և ընկերների գրառումների միջոցով որոնումներ իրականացնել:

Սոցիալական ցանցի նոր գործառույթն աշխատելու է ինչպես ընդհանուր արտահայտությունների (օրինակ՝ ice bucket challenge), այնպես էլ կոնկրետ մարդկանց վերաբերող բառերի և արտահայտությունների հետ: Facebook-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ օգտատերն է որոշում՝ արդյո՞ք մյուսներին թույլ տալ որոնումներ իրականացնել իր գրառումներով, թե ոչ: Դրա համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան կարգավորումները, և ըստ օգտատիրոջ ցանկության, իր գրառումները հասանելի կլինեն կամ միայն իրեն, կամ իր ընկերներին, կամ էլ ցանցում գրանցված բոլոր օգտատերերին:

Գրառումների միջոցով որոնման ֆունկցիան մի քանի օրվա ընթացքում արդեն հասանելի կլինի ԱՄՆ-ում: Բացի այդ, այն կավելացվի նաև iOS սարքերում: Մոտ ապագայում որոնման նոր տարբերակը կգործարկվի նաև մյուս երկրներում, ինչպես նաև Android սարքերում: