Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
App Store-ն ընտրել է 2014 թվականի լավագույն խաղերն ու հավելվածները
09/12/2014 15:16

App Store-ն ընտրել է 2014 թվականի լավագույն խաղերն ու հավելվածները

App Store առցանց խանութը հրապարակել է 2014 թվականի ընթացքում ամենաշատ ներբեռնված խաղերի ու հավելվածների անունները: 

iPhone-ի համար տարվա լավագույն հավելված է ճանաչվել վիդեոխմբագրիչ Replay-ը, իսկ iPad-ի համար` Pixelmator ֆոտոխմբագրիչը: Այս անվանակարգի եզրափակչում էին համապատասխանաբար Elevate – Brain  Training հավելվածն ու Storehouse վիդեոբլոգը: iPhone-ի համար լավագույն խաղ է ճանաչվել Threes! գլուխկոտրուկը, iPad-ի համար` Monument Valley-ն: 

2014 թվականի ընթացքում iPhone-ներով ամենաշատը ներբեռնվել է Messenger հավելվածը, iPad-ներով` Skype-ը: 

Տարվա լավագույն վճարովի հավելվածների շարքում են Mincraft – Pocket Edition, Grand Theft Auto: San Andreas, Clash of Clans և Game of War – Fire Age հավելվածները: