Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
LG-ն Firefox OS օպերացիոն համակարգով սմարթֆոն է պատրաստում
09/12/2014 12:57

LG-ն Firefox OS օպերացիոն համակարգով սմարթֆոն է պատրաստում

Օրեցօր ավելանում է արտադրող ընկերությունների թիվը, որոնք իրենց սարքերում նախընտրում են օգտագործել Firefox OS օպերացիոն համակարգը: Հետևելով Alcatel ընկերության օրինակին, որը վերջերս թողարկեց Fire E սմարթֆոնը՝ նոր սարք է պատրաստում նաև LG ընկերությունը: 

Նոր սմարթֆոնի մասին առաջին տվյալները հրապարակվել են Upleaks-ում, որն օգտատերերին բազմիցս ուրախացրել է նախնական ճշգրիտ տեղեկատվությամբ: Հրապարակված տվյալներն առավելապես վերաբերում են LG G25-ի տեխնիկական հատկություններին: 

Հայտնի է, որ սարքն ունենալու է 1280х720 պիքսել թույլատրությամբ 4,7 դյույմանոց IPS էկրան, 1,5 Գբ օպերատիվ հիշողություն և աշխատելու է 1,2 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 400 պրոցեսորով: 

Սմարթֆոնի վաճառքի մեկնարկի և գնի վերաբերյալ մանրամասներ առայժմ չկան: