Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Lamborghini-ն կներկայացնի իր առաջին Android սմարթֆոնը
26/11/2014 12:20

Lamborghini-ն կներկայացնի իր առաջին Android սմարթֆոնը

Lamborghini ընկերությունը պատրաստվում է թողարկել իր առաջին Android սմարթֆոնը: Սարքը ստանալու է Tonino Lamborghini 88 Tauri անվանումը, առանձնանալու է իր բարձր տեխնիկական պարամետրերով և բացառիկ դիզայնով: Բացի այդ, Tonino Lamborghini 88 Tauri-ն լինելու է առաջին երկքարտանի սմարթֆոնը, որի՝ SIM-քարտերի համար նախատեսված երկու բնիկներն էլ հագեցած են լինելու 4G կապի հնարավորությամբ:   

Սմարթֆոնն աշխատելու է 2,5 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 801 քառամիջուկ պրոցեսորով: Գադջեթի 5 դյույմանոց էկրանն ունենալու է 1920х1080 պիքսել թույլատրություն, իսկ սելֆիի սիրահարներին Tonino Lamborghini 88 Tauri-ն կառաջարկի 8 Մպ դիմային և 20 Մպ հիմնական տեսախցիկներ: Որպես ծրագրային միջուկ օգտագործվելու է Android 4.4 օպերացիոն համակարգը: 

Սմարթֆոնն առաջինը վաճառքի կներկայացվի Հնդկաստանում, իսկ կարճ ժամանակ անց հասանելի կլինի նաև այլ երկրներում: Նախնական տվյալներով՝ վաճառքի մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա հունվարին, սակայն գնի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չկա: