Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Vsenn սմարթֆոնի նախագծողներն առաջարկում են ընտրել էկրանի անկյունագիծը
25/11/2014 11:54

Vsenn սմարթֆոնի նախագծողներն առաջարկում են ընտրել էկրանի անկյունագիծը

Vsenn-ը՝ Project Ara մոդուլային սմարթֆոնի միակ մրցակիցը, շարունակում է բավականին մեծ քայլերով առաջ շարժվել: Ինչպես նախկինում արդեն նշել ենք, սմարթֆոնի էկրանը փոխելու հնաավորություն սպառողները չեն ունենալու, այդ իսկ պատճառով սարքի էկրանի անկյունագիծը որոշելու համար նախագծողները քվարկություն են անցկացնում: 

Քվեարկելիս օգտատերերը պետք է ընտրություն կատարեն 5-, 5,2-, 5,3- և 5,5-դյույմանոց դիսփլեյների միջև: Էկրանի թույլատրության մասով ընտրության հնարավորությունը կսահմանափակվի ընդամենը 2 տարբերակով՝ Full HD (1920х1080 պիքսել) և QHD (2560х1440 պիքսել): Օգտատերերը կարող են քվեարկել ընկերության՝ Twitter-ի էջում հրապարակած գրառման մեկնաբանություններում: 

Հիշեցնենք, որ Vsenn սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ սպառողները, օգտվելով առանձին մոդուլներից, կարող են ինքնուրույն հավաքել սարքը: