Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը տեղեկացնում է բջջային կապի մի շարք սակագնային փաթեթներում փոփոխությունների մասին
25/11/2014 10:35

Beeline-ը տեղեկացնում է բջջային կապի մի շարք սակագնային փաթեթներում փոփոխությունների մասին

Beeline-ը տեղեկացնում է, որ 2014 թ. դեկտեմբերի 4-ից կփոփոխվեն բջջային կապի մի շարք սակագնային փաթեթների (ՍՓ) պայմաններ։ Մասնավորապես փոխվելու են որոշ ինտերնետ փաթեթների սակագներ, իսկ մի շարք սակագնային փաթեթներում՝ պահվող գումարի չափը, որը գանձվում է հաշվի լիցքավորման պահին։ 

«Միքս», «ՍուպերՄիքս», «Ռեմիքս››, «ՄեգաՄիքս», «Պարզ», «Զանգառատ», «Զանգառատ 5» և «Նուռ» սակագնային փաթեթներում կփոխվի 1ՄԲ ինտերնետի սակագինը։ 

«ՍուպերՄիքս» և «Ռեմիքս›› ՍՓ–ներում կփոխվի տրամադրվող ծառայությունների փաթեթը և պահվող գումարի չափը, որը գանձվում է հաշվի լիցքավորման պահին։ Մասնավորապես «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500 դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը բացի 7 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելուց այսուհետ կստանա նաև 500 ներցանցային SMS` վճարելով 150 դրամ նախկին 100 դրամի փոխարեն։ 

«Ռեմիքս›› սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500/1000 դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը բացի 7/14  օրով անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորությունից, կստանա նաև 500/1000 ներցանցային SMS` վճարելով համապատասխանաբար 150/300  դրամ:

Վերոնշյալ բոլոր սակագնային փաթեթների բաժանորդները փոփոխությունների  վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ` այցելելով www.beeline.am կայք, վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին: 

Նշենք, որ Beeline-ի մյուս սակագնային փաթեթների պայմանները մնում  են անփոփոխ: Beeline բաժանորդները ցանկացած ժամանակ կարող են ընտրել անսահմանափակ րոպեների և ինտերնետի հնարավորությամբ ավելի հարմար սակագնային առաջարկ կամ իրենց սակագնային փաթեթում ակտիվացնել Beeline-ի ցանկացած ինտերնետ փաթեթ։