Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Snapchat-ը գործարկում է օգտատերերի միջև գումարային փոխանցումների ֆունկցիա
19/11/2014 14:02

Snapchat-ը գործարկում է օգտատերերի միջև գումարային փոխանցումների ֆունկցիա

Snapchat հաղորդակցման հարթակի ծրագրավորողները ներկայացրել են օգտատերերի միջև գումարային փոխանցումների Snapcash ծառայությունը, որն աշխատելու է Square վճարային համակարգի հետ համատեղ և օգտատերերին հնարավորություն է ընձեռելու անմիջապես ֆոտոմեսենջերից արագ գումարային փոխանցումներ իրականացնել: 

Գումար փոխանցելու համար անհրաժեշտ կլինի բանկային քարտը կցել Snapcash-ին, այնուհետև Snapchat-ում ավելացնել Square Cash հաշիվը: Այս մի քանի պարզ գործողությունն իրականացնելուց հետո անհրաժեշտ կլինի չաթում մուտքագրել դոլարի նշանը ($), ապա ՝ փոխանցվող գումարի չափը: 

Snapcash ծառայությունն առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ի տարածքում: Բացի այդ, ծառայությունից կարող են օգտվել միայն 18 տարին լրացած օգտատերերը: