Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
iPhone 7. Առաջին նկարագիրն ու թողարկման ամսաթիվը
18/11/2014 10:56

iPhone 7. Առաջին նկարագիրն ու թողարկման ամսաթիվը

Ինչպես և ակնկալվում էր, Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնի հնարավոր առանձնահատկություններին ծանոթանալու համար երկար սպասելու անհրաժեշտություն չառաջացավ: Արտասահմանյան աղբյուրների համոզմամբ` iPhone 7-ն իր չափսերով փոքր-ինչ գերազանցելու է iPhone 6 Plus-ը, և այս անգամ սարքի ապակին պատված է լինելու շափյուղի ամուր շերտով: Ինչ վերաբերում է սմարթֆոնի կորպուսին, ապա այն պատրաստվելու է հատուկ մետաղից, որը կբացառի դեֆորմացիայի հավանականությունը:    

iPhone 7-ում օգտագործվելու է մատնահետքերի ճանաչման ֆունկցիայով հագեցած Touch ID ցուցիչ: Բացի այդ, սարքը զինելու են նոր տեսակի մարտկոցով, որը զգալիորեն ավելացնելու է ավտոնոմ աշխատանքի տևողությունը: Այս ամենի աշխատանքի հիմքում ընկած է լինելու A8 չիպի քառամիջուկ տարբերակը: Ներկառուցված հիշողության ծավալը կազմելու է 256 Գբ, իսկ տեսախցիկը հագեցած է լինելու 14 Մպ մատրիցայով: 

Ենթադրվում է, որ նոր սերնդի սմարթֆոնը ներկայացվելու է 2015 թվականի աշնանը: Թե որքանով է այս ամբողջ տեղեկատվությունը մոտ իրականությանը, միանշանակ ասել չենք կարող: Մնում է սպասել և հետևել իրադարձությունների զարգացմանը: