Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Cortana ինտելեկտուալ ձայնային օգնականը գործարկվելու է նաև այլ օպերացիոն համակարգերում
17/11/2014 12:20

Cortana ինտելեկտուալ ձայնային օգնականը գործարկվելու է նաև այլ օպերացիոն համակարգերում

Այս տարի Microsoft ընկերությունը Windows Phone սմարթֆոններում գործարկեց Cortana ինտելեկտուալ ձայնային օգնականի համակարգը, իսկ վերջերս հայտնի դարձավ, որ հաջորդ տարվանից՝ որպես Windows 10-ի մի մաս, այն կգործի նաև անհատական համակարգիչներում: Բացի այդ, ընկերությունը ծրագրում է ձայնային օգնականի համակարգը ներդնել նաև այլ օպերացիոն համակարգերում: Business Insider բրիտանական տեղեկատվական գործակալությունը նշում է, որ վերջերս կայացած համաժողովներից մեկի ընթացքում Ջուլի Լարսոն-Գրինին տրված հարցին, թե արդյո՞ք Cortana-ն հասանելի է լինելու այլ օպերացիոն համակարգերում, վերջինս դրական հակիրճ պատասխան է տվել:  

Այս հարցի շուրջ մեկնաբանություններ այլևս չեն արվել, այդ իսկ պատճառով մնւոմ է միայն սպասել և հետևել ընկերության հետագա քայլերին: Ենթադրվում է, որ ներկայում գլխավոր հավակնորդը Android օպերացիոն համակարգն է: