Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
iPhone 8. Ապակե յուրօրինակ կոնցեպտ
14/11/2014 14:19

iPhone 8. Ապակե յուրօրինակ կոնցեպտ

Եթե Apple ընկերությունը շարունակի հետևել նոր սմարթֆոնների ամենամյա թողարկման իր սովորույթին, ապա 2018-2019 թվականներին, ամենայն հավանականությամբ, կտեսնենք iPhone 8-ը: Թեև բավականին երկար ժամանակ կա մինչ սարքի թողարկումը, սակայն կոնցեպտների սիրահարները որոշել են արդեն իսկ ցուցադրել, թե ինչ դիզայն կարող է ունենալ ապագայի սմարթֆոնը:

Կողքերից iPhone 8-ը կարող է նմանվել ներկայիս սմարթֆոններին, իսկ մյուս բոլոր առումներով այն փոքր-ինչ ֆանտաստիկ կորպուսով միանգամայն նոր սարք է լինելու, որն ամբողջությամբ պատված է լինելու ապակիով:  

Ապակե պատյանով դիզայնն իսկապես հետաքրքիր է թվում: Կստացվի՞ արդյոք կյանքի կոչել կրեատիվ հեղինակների մտահղացումը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: 

Իսկ հիմա առաջարկում ենք պարզապես դիտել ֆոտոշարքը և ծանոթանալ iPhone 8-ի հնարավոր դիզայնին: