Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Vsenn. Project Ara մոդուլային սմարթֆոնի առաջին մրցակիցը
14/11/2014 12:17

Vsenn. Project Ara մոդուլային սմարթֆոնի առաջին մրցակիցը

Հայտնվել է Google-ի Project Ara մոդուլային սմարթֆոնի առաջին մրցակիցը: Խոսքը Vsenn սթարթափի մասին է, որը ներկայում զբաղվում է Project Ara սարքի պարզեցված տարբերակի նախագծմամբ: Ի տարբերություն Google-ի մոդուլային սմարթֆոնի՝ Vsenn-ը բաղկացած է լինելու ընդամենը երեք մասից՝ պրոցեսորից, տեսախցիկից և մարտկոցից: 

Նշենք, որ սմարթֆոնն աշխատելու է Android օպերացիոն համակարգի «վանիլային» տարբերակով և թողարկման պահից սկսած չորս տարվա ընթացքում թարմացումներ է ստանալու: Սարքն առայժմ գտնվում է մշակման նախնական փուլում, սակայն հեղինակները տեղում չեն դոփում և շարունակում են կիսվել իրենց հաջողություններով: