Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
SmartQuit հավելվածը կօգնի հրաժարվել ծխախոտից
13/11/2014 11:27

SmartQuit հավելվածը կօգնի հրաժարվել ծխախոտից

2Morrow ընկերության մասնագետները մշակել են SmartQuit հավելվածը, որն անշուշտ օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են թողնել ծխելը: 

Բեռնելով հավելվածը՝ օգտատերն առաջին հերթին մուտքագրում է անձնական տվյալները՝ սեռը, տարիքը, առօրյա սթրեսի չափաբաժինն ու անգամ գումարի այն չափը, որն օգտատերը մեկ շաբաթվա ընթացքում ծախսում է ծխախոտ գնելու համար: Կարևոր են նաև հոգեբանական հարցերը, որոնք օգնում են պարզել, թե հատկապես ինչն է օգտատիրոջ մոտ ծխելու ցանկություն առաջացնում: 

Ծխող մարդկանց մոտ օրական մի քանի անգամ ծխելու բուռն ցանկություն է առաջանում, որը, սովորաբար, տևում է գրեթե 5 րոպե: Այդ ցանկությունը հաղթահարելու դեպքում կարելի է զգալիորեն նվազեցնել ծխախոտի օգտագործումը: Նման դեպքերում QuitSmart-ն օգտատիրոջն առաջարկում է կատարել հատուկ վարժություններ, որոնք օգնում են անտեսել ծխելու ցանկությունը: 

Հավելվածի պարզեցված տարբերակն անվճար է, իսկ ամբողջական տարբերակը՝ 50 ԱՄՆ դոլար: QuitSmart-ը կարելի է ներբեռնել App Store և  Google Play առցանց խանութներից: