Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook Messenger-ից 500 մլն մարդ է օգտվում
12/11/2014 12:05

Facebook Messenger-ից 500 մլն մարդ է օգտվում

Facebook-ն իր պաշտոնական բլոգում հայտնել է, որ Messenger հավելվածից ներկայում 500 մլն մարդ է օգտվում: Սա, անկասկած, ռեկորդային ցուցանիշ է մի ծրագրի համար, որը երկար ժամանակ չէր ընդունվում հանրության կողմից: 

Messenger-ը գործարկվել է 2011 թվականին, սակայն սոցիալական ցանցի բջջային օգտատերերն ամնևին էլ չշտապեցին անցում կատարել հաղորդակցման նոր հարթակի՝ ընկերների հետ շփումը շարունակելով Facebook հավելվածի անհատական նամակների միջոցով: 2014 թվականին, հաշվի չառնելով օգտատերերի մեծամասնության դժգոհությունը, ընկերությունը որոշում կայացրեց հիմնական ծրագրից հեռացնել չաթի ծառայությունը, ինչն էլ դարձավ Messenger-ի օգտատերերի կտրուկ աճի հիմնական պատճառը:

Facebook-ի ղեկավարության հավաստմամբ՝ առանձին հաղորդակցման հարթակի գործարկումն ավելի լայն ֆունկցիոնալ հնարավորություններ է ընձեռում օգտատերերին, ինչպես նաև զգալիորեն արագացնում է հիմնական ծրագրի գործարկումը: