Beeline-ը սկսում է Samsung Galaxy Note 4-ի և Samsung Alpha G850-ի վաճառքները

Beeline-ը սկսում է Samsung Galaxy Note 4-ի և Samsung Alpha G850-ի վաճառքները

Beeline-ը հայտարարում է Samsung Galaxy Note 4 և Samsung Alpha G850 սարքավորումների վաճառքի մեկնարկի մասին: Samsung-ի նորարարական սարքավորումները կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում` ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ տարբերակով: Կանխիկ վաճառքի դեպքում Samsung Galaxy Note 4-ի արժեքը 357.000 դրամ է, իսկ Samsung Alpha G850-ի արժեքը՝ 336.000 դրամ: 

«Ուրախ ենք, որ Հայաստանում Beeline-ն առաջիններից մեկն է, որ իր բաժանորդներին ներկայացրեց տեխնոլոգիական այս նորույթները: Մենք ոչ միայն աշխատում ենք ծառայությունների կատարելագործման ուղղությամբ՝ դարձնելով դրանք ավելի պարզ ու հարմար, այլև հոգ ենք տանում, որպեսզի մեր բաժանորդները կարողանան օգտվել Beeline ծառայություններից լավագույն և նորարարական սարքավորումներով»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Samsung Galaxy Note 4-ը թողարկվել է 2014թ.-ի սեպտեմբերին: Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, հագեցած է 16 մեգապիքսել հիմնական տեսախցիկով, 5.7 դույմ էկրանով, 32 ԳԲ ներքին հիշողությամբ, Quad HD էկրանով և սենսորների լայն բազմազանությամբ:  

Samsung Alpha G850 սմարթֆոնը Galaxy շարքի հեռախոսներից առաջին սմարթֆոնն է, որի արտադրության մեջ օգտագործվել է երկաթ։ Այն թողարկվել է 2014թ.-ի սեպտեմբերին. աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, հագեցած է 12 մեգապիքսել հիմնական տեսախցիկով, 4.7 դույմ էկրանով և 32 ԳԲ ներքին հիշողությամբ:

Հեռախոսների և այլ սարքավորումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում, 0611 անվճար հեռախոսահամարով կամ www.beeline.am կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/4519.html
Beeline Սմարթֆոններ Samsung Galaxy Note 4 Samsung Alpha G850 Beeline Smartphones

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS