Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները – 07/11/2014
07/11/2014 11:49

Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները – 07/11/2014

Ներկայասցնում ենք iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերով` հայաստանցիների կողմից Apple App Store-ից ներբեռնվող առաջատար 5 անվճար հավելվածները 2014թ.-ի նոյեմբերի 7-ի դրությամբ:

iPhone – ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածների հնգյակն այս անգամ բացում է Hayeren ստեղնաշարը: Երկրորդ հորիզոնականում է Viber, երրորդում՝ Facebook Messenger  հաղորդակցման հարթակները: Չորրորդ տեղը զբաղեցնում է Facebook սոցցանցի հավելվածը: Առաջատար հնգյակը եզրափակում է Skype for iPhone հավելվածը: 

iPad – այստեղ նույնպես առաջատարը Hayeren ստեղնաշարն է: Երկրորդ հորիզոնականում Dune Bashing in Dubai խաղն է: Երրորդ հորիզոնականն այս անգամ բաժին է ընկել Train Ride 3D հավելվածին: Չորրորդ հորիզոնականում Facebook Messenger հաղորդակցման հարթակն է: Հնգյակը  եզրափակվում է Trial Bike Extreme հավելվածով:

Առաջատար 5 հայկական հավելվածները հետևյալն են.

iPhone – 1. Hayeren` iOS սարքերի համար նախատեսված հայերեն ստեղնաշար:  2. Idram` ինտերնետ վճարային համակարգ: 3. Armenia Map` օֆլայն նավիգացիոն համակարգ: 4. BlotClub` Բազար-բլոտ թղթախաղի հայկական հայտնի հարթակի հավելված: 5. MobiTaxi` հավելված, որը հնարարավորություն է տալիս մեկ հպումով մեքենա պատվիրել: 

iPad – 1. Hayeren` iOS սարքերի համար նախատեսված հայերերն ստեղնաշար: 2. Armenian Keyboard for iPhone and iPad` հայերեն ստեղնաշար: 3.HayTar` հայերեն ստեղնաշար: 4. Online Armenian TV` հայկական հեռուստաալիքների հավելված 5. Bravo.am` հավելված, որի միջոցով կարող եք հետևել ամենաթարմ նորություններին: