Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել է Google Project Ara-յի առաջին աշխատող նախատիպը
03/11/2014 11:31

Ներկայացվել է Google Project Ara-յի առաջին աշխատող նախատիպը

Օրերս Phonebloks ըներությունը, որը Google-ի հետ համատեղ զբաղվում է Project Ara սմարթֆոնների մշակմամբ, ցանցում տեղադրել է տեսահոլովակ, որտեղ ներկայացվում է մոդուլային սմարթֆոնի առաջին լիարժեք աշխատող նախատիպը: Spiral 1 անվանումը կրող սարքն ունի բավականին պարզ կառուցավածք: Այն ներառում է մի քանի հիմնական մոդուլներ՝ դիսփլեյ, USB-անցք, պրոցեսոր և բարձրախոս: Սմարթֆոնն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով, սակայն հայտնի է, որ վերջնական տարբերակի աշխատանքի հիմքում ընկած է լինելու Android 5.0 Lollipop-ը, որը հնարավորություն կտա առանց սարքն անջատելու անհրաժեշտության փոխել մոդուլները: 

Project Ara նախագծին նվիրված կոնֆերանսներից առաջինը տեղի է ունենալու հունվարի 14-ին ԱՄՆ-ում, երկրորդը՝ հունվարի 21-ին Սինգապուրում: Կոնֆերանսների շրջանակներում ներկայացվելու է ավելի կատարելագործված կառուցվածքով Spiral 2 մոդելը: 

Հիշեցնենք, որ Project Ara մոդուլային սմարթֆոնների վաճառքի մեկնարկը նախատեսվում է 2015 թվականի սկզբին: