Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple բջջային սարքերի 52%-ն աշխատում է iOS 8 օպերացիոն համակարգով
30/10/2014 11:51

Apple բջջային սարքերի 52%-ն աշխատում է iOS 8 օպերացիոն համակարգով

iOS 8 օպերացիոն համակարգի՝ սկզբնական շրջանում բացահայտված բոլոր խնդիրները մնացին անցյալում այն պահից ի վեր, երբ թողարկվեց iOS 8.1 տարբերակը: 

Apple ընկերության պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ ներկայում iOS սարքերի 52%-ն աշխատում է բջջային օպերացիոն համակարգի վերջին տարբերակով: Այդուհանդերձ, քիչ չէ նաև այն օգտատերերի քանակը, ովքեր իրենց նախապատվությունը շարունակում են տալ iOS 7-ին: Նրանք կազմում են բոլոր օգտատերերի 43%-ը: Իսկ մնացած 5%-ը շարունակում է օգտագործել Apple սարքերի iOS 6 և ծրագրային ապահովման ավելի հին տարբերակներ:

Կարելի է ասել, որ iOS 8.1-ը շտկեց խնդիրներն ու լրացրեց բոլոր այն բացթողումները, որոնք առկա էին iOS 8-ում: Այժմ բջջային օպերացիոն համակարգի վերջին տարբերակը հենց այնպիսին է, ինչպիսին որ պետք է լիներ դեռևս սեպտեմբերին: