Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Պաշտոնապես ներկայացվել է Motorola DROID Turbo սմարթֆոնը
29/10/2014 12:18

Պաշտոնապես ներկայացվել է Motorola DROID Turbo սմարթֆոնը

Motorola ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց DROID Turbo սմարթֆոնը, որը ստացել է 2,7 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 805 պրոցեսոր, AMOLED տեխնոլոգիայով մշակված 2560 x 1440 պիքսել թույլատրությամբ 5,2 դյույմանոց դիսփլեյ՝ պաշտպանված Corning Gorilla Glass 3 ամուր ապակիով: Սարքն ունի մետաղական կորպուս և աշխատում է Android 4.4.4 KitKat օպերացիոն համակարգով: Արտադրող ընկերության հավաստմամբ՝ մեկանգամյա լիցքավորումն ապահովում է DROID Turbo-յի 48-ժամյա աշխատանք: 

Սմարթֆոնը հագեցած է 3 Գբ օպերտաիվ հիշողությամբ, ունի Bluetooth 4.0 LE, Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, ինչպես նաև NFC կապերի հնարավորություն: Հիմնական տեսախցիկն առանձնանում է իր բարձր՝ 21 Մպ թույլատրությամբ, իսկ դիմայինը՝ 2 Մպ: Բացի այդ, Motorola DROID Turbo-ն օժտված է ջրակայուն հատկությամբ: 

Սմարթֆոնի վաճառքը մեկնարկելու է հոկտեմբերի 30-ին: Առաջարկվելու են 32 և 64 Գբ ներկառուցված հիշողությամբ տարբերակներ, որոնցից առաջինը արժեքը կազմելու է 199, իսկ երկրորդինը՝ 249,99 ԱՄՆ դոլար: