Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը ներկայացնում է Galaxy A7 երկքարտանի սմարթֆոնը
28/10/2014 12:05

Samsung-ը ներկայացնում է Galaxy A7 երկքարտանի սմարթֆոնը

Ինչպես հայտնի է, ներկա պահին Samsung ընկերությունը զբաղված է սմարթֆոնների նոր շարքի մշակմամբ, որոնց հիքում ընկած է բոլորովին վերջերս թողարկված Galaxy Alpha մոդելը: 

Galaxy A3 և A5 մոդելների վերաբերյալ տեղեկատվություն բազմիցս հրապարակվել է ցանցում, այնինչ Galaxy A7-ի տեխնիկական հատկությունները մինչ վերջերս չէին բացահայտվում: Այժմ հայտնի են դարձել նաև այս մոդելի որոշ առանձնահատկություններ: 

Երկքարտանի սմարթֆոնն ունենալու է 1920 x 1080 պիքսել թույլատրությամբ 5.5 դյույմանոց դիսփլեյ, 1.5 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր և աշխատելու է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով: 

Ենթադրվում է, որ Galaxy A7-ը վաճառքում է հայտնվելու այս տարվա նոյեմբերին: