Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ը ներկայացնում է Rooms հավելվածը՝ նախատեսված անանուն շփման համար
24/10/2014 14:15

Facebook-ը ներկայացնում է Rooms հավելվածը՝ նախատեսված անանուն շփման համար

Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է Rooms iOS հավելվածը, որն օգտատերերին առանց անձը բացահայտելու անհրաժեշտության շփվելու հնարավորություն է ընձեռում: 

Rooms-ը նախատեսված է տարատեսակ զրույցների համար առանձին «սենյակներ» ստեղծելու համար: Օգտատերերը կարող են ստեղծել իրենց «սենյակները», որոշել զրույցի թեման և հանդես գալ ցանկացած կեղծանվան ներքո: Բացի այդ, օգտահաշիվ ստեղծելու համար անգամ էլեկտրոնային հասցեն նշելու անհրաժեշտություն չի առաջանում:   

Նախորդ հավելվածներից Rooms-ը տարբերվում է նրանով, որ այն միանգամայն անկախ է Facebook-ից: Մեկ այլ տարբերություն է այն, որ այստեղ զրույցներում ընդգրկվելու համար անհրաժեշտ է նախ QR-կոդի տեսքով հրավեր ստանալ «սենյակի» ստեղծողի կողմից և հետո միայն մասնակցել քննարկումներին: 

Նշենք, որ Rooms-ն արդեն հասանելի է iOS օգտատերերի համար, այն կարելի է ներբեռնել App Store առցանց խանութից: