Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ի «Inbox» մեսենջերը կարող է որպես Gmail-ի այլընտրանքային տարբերակ ծառայել
24/10/2014 13:15

Google-ի «Inbox» մեսենջերը կարող է որպես Gmail-ի այլընտրանքային տարբերակ ծառայել

Վերջին տարիների ընթացքում սմարթֆոնների ավելի լայն օգտագործումն ու ազատ ինտերնետ մուտք գործելու հնարավորությունը հանգեցրին նրան, որ օգտատերերի գերակշռող մասն իրենց նախապատվությունը սկսեցին տալ սոցիալական ցանցերին և հաղորդակցման հարթակներին, իսկ փոստային ծառայություններն անցան երկրորդ պլան: Ժամանակի ընթացքում դրանք ավելի ու ավելի հազվադեպ են օգտագործվում՝ հիմնականում գործնական նամակներ ուղարկելու նպատակով: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Google ընկերությունը մշակեց Inbox հավելվածը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս փոխանակվել կարճ հաղորդագրություններով: 

Inbox-ը համալրվել է մի քանի նոր՝ «Գնումներ», «Ճամփորդություններ», «Պրոմո-ակցիաներ» բաժիններով: Բացի այդ, Google-ի նոր էլեկտրոնային փոստի ծառայությունը նամակներում ինքնուրույն տեղեկատվություն է ավելացնում, որը կարող է օգտակար լինել (քարտեզ, չվացուցակ, խանութների հեռախասոհամարներ և այլն):

Նշենք, որ Inbox-ից օգտվելու համար անհրաժեշտ է հրավեր ունենալ, որը ձեռք բերելու համար կարող եք նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: 

Էլեկտրոնային ծառայությունը հասանելի է վեբ, ինչպես նաև Android և iOS տարբերակներով: