Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple Pay համակարգից օգտվող օգտատերերը կրկնակի են վճարում
24/10/2014 10:33

Apple Pay համակարգից օգտվող օգտատերերը կրկնակի են վճարում

Ինչպես արդեն նշել ենք, օրեր առաջ Apple ընկերությունը գործարկեց Apple Pay վճարային համակարգը: Արդյունքը, սակայն, այնքան էլ չի գոհացրել օգտատերերին: Վերջին մի քանի օրվա ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացվել՝ կապված համակարգի ոչ ճիշտ աշխատանքի հետ: Բանն այն է, որ յուրաքանչյուր վճարման ժամանակ այն կրկնակի գումար է գանձել օգտատերերի հաշիվներից, իսկ որոշ դեպքերում՝ անգամ եռակի:  

Apple Pay վճարային համակարգի սխալ աշխատանքի զոհերից մեկը CNN հեռուստաընկերության աշխատակից Սեմյուել Բյորքն է, ով ցանցում տեղադրել է իր վճարային քարտի քաղվածքի սքրինշոթը: Վերջինիս խոսքերով՝ Apple-ի տեխնիկական աջակցման բաժնի հետ կապ հաստատելու փորձերը ոչ մի դրական արդյունք չեն ունեցել: Աշխատակիցները պարզապես խորհուրդ են տվել դիմել սպասարկող բանկ: 

Վերոհիշյալ դեպքը միակը չէ: Bank of America-յի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Apple Pay համակարգի միջոցով ավելի քան 1 000 վճարում է իրականացվել: